ժամերգությանն այսօր արցախցիների թվաքանակով պարզ կլինի, թե որքանով են աջակցում Ամենայն Հայոց կաթողիկոսին. Ռոման Երիցյան

18 Դեկտեմբերի, 2025

Լրագրողներից մեկն այսօր ինձ հարց է տվել, թե ինչպե՞ս են արցախցիները վերաբերվում նրան, որ Արցախի հոգևոր թեմի առաջնորդը ներառված լինելով 10 տիրադավ հոգևորականների շարքում, կաթողիկոսից պահանջում է հեռանալ Մայր Աթոռից. ես անկեղծ չգիտեի, թե ինչ պատասխանել այդ հարցին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18–ին, Facebook–ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։

«Ասացի, որ ժամերգությանն այսօր արցախցիների թվաքանակով պարզ կլինի, թե որքանով են աջակցում Ամենայն Հայոց կաթողիկոսին։ Կուզեի նաև արցախցիներից լսել, թե ինչպես են վերաբերվում այն անձին, ով պահանջում է Վեհափառի հրաժարանը, որը արցախցիների հարցը միշտ պահել է ուշադրության կենտրոնում, միջազգային հարթակներում ամենաշատն է բարձրացրել Արցախի հարցը։ Ես ժամը 16։00-ին լինելու եմ Մայր Աթոռում և կուզեի տեսնել արցախցիների կարծիքն այս ամենի վերաբերյալ»,-նշեց Ռոման Երիցյանը։

Leave a Comment