Ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացվել Մայր Աթոռի մոտ

18 Դեկտեմբերի, 2025

Այս պահին ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մուտքի մոտ, այդ թվում բարձրաստիճան ոստիկաններ։ Նրանք փակել են Մայր Աթոռի մուտքը և հրահանգներ են տալիս ոստիկանության ծառայողներին։

NEWS.am–ի հարցին, թե ինչու են այսքան մեծ թվով հավաքվել, փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը միայն արձագանքեց. «Առանց մեկնաբանության, թողեք մեր ծառայությունն իրականացնենք»։

Նշենք, որ դեկտեմբերի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայ Եկեղեցու հետ նրա դիմակայության մեջ աջակցող 10 եպիսկոպոսների կողմից տարածած հայտարարության մեջ վերջինս կոչ են արել քաղաքացիներին դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, միանալ իրենց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և պահանջել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը:

 

Leave a Comment