Ձեզ համար նորությո՞ւն է, որ Կաթողիկոսը ղեկավարվում է դրսից. ամեն ինչ չէ, որ քրգործի ռեժիմով է աշխատում. Փաշինյան

Այո՛, ես հիմա էլ եմ ասում, և դա իմ գնահատականն է, և դա նաև ակնհայտ իրողություն է։ Ձեզ համար նորությո՞ւն է, որ Կաթողիկոսը ղեկավարվում է դրսից. լրագրողների հետ ճեպազրույցում հարց հնչեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան այն հարցի,թե, ինչո՞ւ իրավական արձագանք չի ստացել իր այն հայտարարությունը, որ Կաթողիկոսը ենթարկվում է օտարերկրյա հատուկ ծառայության ավագ լեյտենանտի ամենօրյա հրահանգներին։

«Լրատվությանն ուշադիր նայեք՝ կտեսնեք։ Քրեական գո՞րծ է ձեզ պետք դա տեսնելու համար. գնացեք մամուլի հրապարակումները, պաշտոնական հաղորդագրությունները նայեք»,- ասաց Փաշինյանը։

Նա նաև հայտարարեց՝ փաստաթղթեր են հրապարակվել, որ «Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԽՍՀՄ ժամանակ ԿԳԲ-ի գործակալ է եղել»։

«Ինչո՞ւ վարույթ չի հարուցվել, որովհետև ԿԳԲ-ի գործակալ լինելու համար վարույթ չեն կարող հարուցել, որովհետև եղել են ԽՍՀՄ քաղաքացի։ Հիմա արդյոք օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցություն կա։

Ամեն ինչ չէ, որ քրգործի ռեժիմով է աշխատում, որովհետև կա օպերատիվ աշխատանք, հակահետախուզական աշխատանք, հետախուզական աշխատանք։ Բոլոր անհրաժեշտ աշխատանքներն արվում են, և էլ չեմ ասում՝ բազմաթիվ այլ շերտեր կան, որոնք ամեն ինչով լուծում կստանան»,- ասաց նա։

Leave a Comment