Ադրբեջանից Հայաստան բենզինի առաջին խմբաքանակի առաքման կադրեր են հրապարակվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ 

Քաղաքականություն

18.12.2025 | 14:18

Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը հրապարակել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի առաքման կադրերը։ Բաքվի կայարանից «Ադրբեջանի երկաթուղիներ» ընկերության կողմից շահագործվող բեռնատար գնացքով Աղստաֆա շրջանի Բոյուկ-Քյասիկ կայարան է ուղարկվել 22 վագոնների մեջ բարձված 1220 տոննա AI-95 շարժիչային բենզին։ Բեռը Վրաստանի տարածքով կհասնի Հայաստան։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նոյեմբերի 28-ին Գաբալա քաղաքում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այսօր կուղարկվի SOCAR-ի կողմից արտադրված AI-95 բենզինի 22 վագոն։

Ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան զուտ առևտրային բնույթ ունի, և բենզինը կվաճառվի միջազգային շուկայական գներին համապատասխան, ասվում է հաղորդագրությունում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment