Ասում է՝ գազ չունեմ, նայում ես՝ կտրված, «մենավոր տուն» է, ավելի լավ է էվակուացնել բնակիչներին, տներն էլ գերակա շահ ճանաչել. Փաշինյան


Հասարակություն


«Նախորդ օրը համայքներից մեկում մի քաղաքացի ասում էր, որ, ենթադրենք, 20 տարի տունը ճանապարհ, գազ չունի և այլն»,- կառավարության նիստում սուբվենցիոն ծրագրերի ընթերցանությունը ընդմիջոց Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, թե պարզել են, որ այդ տունը հիմնական բնակավայրից 5 կմ կտրված «մենավոր տուն» է։

«Այդտեղ, ենթադրենք, կարող ենք հատկացնել 50 մլն դրամ ճանապարհի համար, 30 մլն էլ գազի համար, բայց դա պրոբլեմ է, բա համայնքի են մյուս հատվածներում չլուծված խնդիրներ կան։ Համայնքաը կարող է ասել՝ այդ 100 մլն դրամով և 20 մլն դրամով կարայիք ուրիշ խնդիր լուծել։ Մնացած տները կասեն մեր տների հաշվով էլ 150 մլն դրամ ներդրում արեք։ Ավելի լավ է մենք այդ տունը գերակա շահ ճանաչենք, առնենք փողը տանք ասենք՝ գնա մի ուրիշ տեղ բնակարան ձեռք բեր, ավելի էժան կնստի մեր վրա»,- ասաց Փաշինյանը։

Ըստ նրա ներկայացման՝ մարզպետերը նման դիմումներին ստիպված ընթացք են տալիս, բայց հետո պարզվում է, որ այդ մի տան համար 1 կմ ճանապարհ է կառուցվել։

«Ասում եմ՝ բայց սենց չի լինի։ Ես առաջարկում եմ բոլոր նման դեպքերում մարդկանց պետք է էդտեղից էվակուացնենք, պետք է գերակա շահ ճանաչենք 15+ շուկայական արժեքով փողը տանք, ասենք՝ հարգելիներս, գնացեք ուրիշ տեղ տուն առեք»,- ասաց Փաշինյանը և, հավելելով, որ տունը ձեռքբերելուց հետո այն պետք է դեմոնտաժ արվի, շարունակեց.

 «Ժողովուրդ ջան, տունը սարքել եք՝ լավ եք արել, բա մեզնից ինչ եք ուզում։ Հետո էլ ասելու են՝ երեկ՝ մեկ, այսօր երկու… Երեկ ասֆալտներին նստած հեղափոխություն էիք անում այսօր մեր հարցը չեք ուզում լուծել։ Տենց չի, ի վերջո պետք է մի քիչ պետական տրամաբանության մեջ մտնեք»։


Leave a Comment