Նիկոլ Փաշինյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

Բաժանորդագրվել

Դեկտեմբերի 21-22-ը Սանկտ Պետերբուրգում կկայանա ԱՊՀ երկրների ղեկավարների և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ավանդական ոչ պաշտոնական գագաթնաժողովը:

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:

«Ես մասնակցելու եմ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին», – լրագրողներին ասաց նա։

Նիստը նախատեսված է դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում: Նիստը համընկնում է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման հետ, որը նույնպես տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 21-22-ը:

Leave a Comment