«Անառակ որդիները իրենք պետք է գիտակցեն՝ ինչպես պետք է առաջնորդվեն». Տեր Ասողիկ․ News.am

Մայր աթոռը միշտ զգոնության, ողջախոհության, համերաշխության, սիրո կոչ է անում, որովհետև Մայր աթոռ է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18–ին, NEWS.am–ի հետ զրույցցում նշեց Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը՝ անդրադառնալով Մայր Աթոռի այսօր տարածած հայտարարությանը։

Հարցին՝ պատրաստվո՞ւմ է Մայր աթոռը վարչապետին հավատարմություն հայտնած եպիսկոպոսներին ընդունել և որևէ հարց քննարկել նրանց հետ, նա պատասխանեց. «Հայտարարության մեջ ամեն ինչ հստակ ասված է, կոչ է ուղղված, հորդոր է ուղղված Մայր աթոռի միաբան սրբազան հայրերին։ Մենք էլ աղոթում ենք, որ Աստծո շնորհով ողջախոհությունը իրենց մեջ հաղթի, գիտակցեն և վերադառնան իրենց օրրան, որտեղից ծնվել են, որպես հոգևորական, որպես կայացած անձ։

Մայրը միշտ էլ հույս ունի, որ իր անառակ որդին կվերադառնա իր գիրկը, այլևս անառակ որդիները իրենք պիտի գիտակցեն, թե ինչպես առաջնորդվեն։ Աստված բոլորիս օգնական»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայ Եկեղեցու հետ նրա դիմակայության մեջ աջակցող 10 եպիսկոպոսների կողմից տարածած հայտարարության մեջ վերջինս կոչ են արել քաղաքացիներին դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, միանալ իրենց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և պահանջել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը:

Դրանից հետո Արագածոտնի թեմը, որի առաջնորդը ձերբակալված բարձրաստիճան հոգևորականների շարքում է, հայտարարություն տարածեց՝ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված համատեղ պատարագը տեղափոխելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Ձերբակալված հոգևորականների աջակցության համատեղ պատարագը կսկսվի այսօր ժամը 17:00-ին՝ կաթողիկոսի հրաժարականը պահանջողների հավաքի հետ միաժամանակ:

Գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները արդեն հայտարարել են պատարագին իրենց մասնակցության մասին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Leave a Comment