Պետք է արագ բջջային հեռախոսների համակարգը արագ ներդնել, երկրում չի կարող մտնի բջջային հեռախոս, որի հարկերը վճարված չեն, բացառությամբ, ոնց որ պայմանավորվել ենք. ամեն քաղաքացի տարեկան կարա մի հեռախոս, կամ երկու հեռախոս մտցնել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18–ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ՊԵԿ նախագահ Էդվարդ Հակոբյանին։
«Թող տարեկան երկու հեռախոս մտցնի, մի հատ իր համար է բերում, մի հատ ընտանիքի, բայց դա պետք է մենք կարողանանք վերստուգել։ Ո՞նց կարելի է այսպես վարվել։
Այսինքն մի ժամ ես կարդում եմ այս ծրագրերը, գյուղերը ցեխերի մեջ կոլոլված ցեխից դուրս են գալիս, մի հատ էլ ասում են՝ հա ի՞նչ են, ի՞նչ են անում, ասֆալտ են անում էլի։ Որովհետև իրենց պատկերացնում է մեր քաղաքացին, մեր գյուղացին պետք է ցեխի մեջ ապրի, ռեզինի սապոկները մինչև ծնկից վերև հագած տնից դուրս գա»,– ասաց նա։