Արցախի ՊԲ շտաբի պետ Կամո Վարդանյանի անունը ևս կար Բաքվի ցուցակում․ Շահրամանյան

Արցախի պաշտպանության բանակի շտաբի պետ Կամո Վարդանյանի անունը ևս կար այն ցուցակում, որն Ադրբեջանը ներկայացրել էր որպես պահանջ՝ բլոկադայում գտնվող Արցախի ճանապարհը բացելու և հայ բնակչությանը դուրսբերելու համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։ Ներկայացրած ցուցակում ընդգրկված պաշտոնյաների մի մասին Ադրբեջանը գերեվարել և անհիմն մեղադրանքներ է առաջադրել։ Այժմ նրանց մինչև ցմահ ազատազրկում է սպասվում։ Լրագրողների հարցին, թե ինչպես է ոչ միայն Կամո Վարդանյանին, այլև Սամվել Բաբայանին հաջողվել դուրս գալ Արցախից։ Շահրամանյանը նշեց՝ Սամվել Բաբայանն Ադրբեջանին հետաքրքրող միակ մարդը չէ, ով դուրս է եկել անվտանգ։ «‎Դուրս են եկել նաև գործող պաշտոնյաներ, պաշտպանության բանակի հրամանատարներ, Արցախյան շարժման ակտիվիստներ, Արցախյան […]

Leave a Comment