ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը կարող է պատմության մեջ մտնել որպես ԱՄՆ ամենախաղաղասեր նախագահ, եթե կանգնեցնի ուկրաինական հակամարտությունը։ Այս մասին ամերիկյան Newsmax TV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Եթե ուկրաինական այս հակամարտությունը Թրամփի օգնությամբ կանգնեցվի, ապա նա պատմության մեջ կմտնի։ Նրան պետք չէ ոչ մի Նոբելյան մրցանակ։ Նա պատմության մեջ կմտնի որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենախաղաղասեր նախագահ»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Ֆրանկլին Ռուզվելտից հետո ԱՄՆ մյուս նախագահների մասին նման բան հնարավոր չէ ասել և հենց դա է տարբերում Թրամփին։ «Էական չէ՝ յոթ, թե ութ պատերազմ կամ հակամարտություն է կանգնեցրել։ Բայց նա դրան է նպատակաուղղված։ Եվ նրա մոտ ինչ-որ բան ստացվում է»,- հավելել է Լուկաշենկոն։