Ուկրաինան պարտության առջև է կանգնած՝ առանց վարկի. Telegraph

Ուկրաինան, ենթադրաբար, կսպառի իր հասանելի ֆինանսական ռեսուրսները մինչև 2026 թվականի կեսերը, եթե վարկ չստանա, և դա կնշանակի Կիևի պարտությունը հակամարտությունում, գրում է Telegraph թերթը՝ հղում անելով Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի (ECFR) վերլուծական կենտրոնի հրավիրված գիտաշխատող Լեո Լիտրային։

«Եթե սա տեղի ունենա (Կիևի ֆինանսական ռեսուրսները սպառվեն) և եթե Ուկրաինան չունենա B պլան, դա կնշանակի պատերազմում պարտություն», – ասել է Լիտրան հրատարակությանը տված մեկնաբանության մեջ։

Ինչպես նշում է Telegraph-ը, Ուկրաինայի ֆինանսավորման պակասի հետևանքներն արդեն զգացվում են մարտադաշտում: Թերթը հավելում է, որ մարդկային ռեսուրսների լուրջ պակասի հետ մեկտեղ այս անհամաչափությունը թուլացրել է Ուկրաինայի պաշտպանական գծերը:

Լիտրայի խոսքով՝ հակամարտության ներկայիս փուլում «առաջնագծում տեղի ունեցող ամեն ինչ կախված է փողից»։ Նա նշել է, որ Ուկրաինան այս հարցում ապավինում է արտաքին օգնությանը։

Leave a Comment