Մինչև դեկտեմբերի 23–ը տեղումներ չեն սպասվում․ Որոշ մարզերում գիշերը կգրանցվի մինչև -14 աստիճան

Մինչև դեկտեմբերի 23–ը տեղումներ չեն սպասվում․ Որոշ մարզերում գիշերը կգրանցվի մինչև -14 աստիճան

18 դեկտեմբերի 2025 – 12:45 AMT

PanARMENIAN.Net – Հանրապետության տարածքում դեկտեմբերի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 19-23-ին Արարատյան դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Քամին հյուսիսային՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Շիրակում և Սյունիքի լեռներում գիշերային ժամերին սպասվում է մինչև -14 աստիճան։

Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերային ժամերին մայրաքաղաքում սպասվում է մինչև -5 աստիճան, իսկ ցերեկը՝ +8 աստիճան։

Leave a Comment