Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի առաջին խմբաքանակը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Աղբյուրը հաղորդում է, որ նոյեմբերի 28-ին Գաբալա քաղաքում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այսօր կուղարկվի SOCAR-ի արտադրության ԱԻ-95 տեսակի բենզինի 22 վագոն։
Ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան բացառապես կոմերցիոն բնույթ է կրում և բենզինը իրացվելու է միջազգային շուկայականին համապատասխանող գնով։