Հայտնի բրենդների խանութների կահույքի պաշտոնական մատակարար «ՆՈՐ ՓՐՈՋԵԿՏՍ»–ը ազատվեց մաքսատուրքից


Բիզնես


Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 18–ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՆՈՐ ՓՐՈՋԵԿՏՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։


Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել կահույքի արտադրության համար։ Ընկերությունը հանդիսանում է մասնագիտացված կահույք արտադրող և մի շարք համաշխարհային բրենդների խանութների կահույքի պաշտոնական  մատակարարը։


Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին։


Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 500 մլն դրամի ներդրում, որից 80 մլն դրամը հիմնական միջոցների ձեռքբերման, 50 մլն դրամը շինարարական աշխատանքների իրականացման իսկ մնացած մասը հումքի ձեռքբերման համար։


Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2026 թվականը նախատեսվում է ստեղծել 16 նոր աշխատատեղեր 487 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։


Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 220 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 15․4 մլն դրամ։





Leave a Comment