ՆԳՆ․ Զգոն եղեք՝ վարորդական վկայական կարելի է ստանալ բացառապես օրենքով սահմանված կարգով

ՆԳՆ․ Զգոն եղեք՝ վարորդական վկայական կարելի է ստանալ բացառապես օրենքով սահմանված կարգով

18 դեկտեմբերի 2025 – 12:29 AMT

PanARMENIAN.Net – Ներքին գործերի նախարարությունը արձագանքել է սոցիալական հարթակներում ՆԳՆ-ի անունից տարածվող կեղծ տեղեկություններին, որոնք վերաբերում են վարորդական վկայականների տրամադրման հեշտացված կամ ոչ պաշտոնական տարբերակներին՝ հորդորելով զգոն լինել։

«Սոցիալական տարբեր հարթակներում տարածվում են կեղծ տեղեկություններ և տեսանյութեր՝ Ներքին գործերի նախարարության անունից վարորդական վկայականների տրամադրման «միջնորդավորված» կամ «պարզեցված» եղանակների վերաբերյալ։

Տեղեկացնում ենք, որ նման հրապարակումները խարդախություն են և չեն համապատասխանում իրականությանը։ Կան նախաձեռնված քրեական վարույթներ։

«Հարգելի՛ քաղաքացիներ, եղե՛ք զգոն և մի՛ տրվեք խաբեություններին։ Վարորդական վկայական կարելի է ստանալ բացառապես օրենքով սահմանված ընթացակարգով»,- ասվում է ՆԳՆ հայտարարության մեջ։

Leave a Comment