Ռուբեն Վարդանյանին չեն ձերբակալել որևէ թաքստոցում կամ անտառում, ոչ ոք թաքնած չէր․ Սամվել Շահրամանյան

Ռուբեն Վարդանյանին չեն ձերբակալել որևէ թաքստոցում կամ անտառում, նա, ինչպես բոլորը, Լաչինի միջանցքով փորձել է տեղափոխվել ՀՀ՝ շատ լավ իմանալով, որ ճանապարհին կան բազմաթիվ ադրբեջանական հենակետեր, այդ թվում՝ Հակարիի կամրջում․ լրագրողների հետ զրույցում ասել է ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը։

Շահրամանյանի խոսքով՝ Վարդանյանը չի թաքնվել, ինքը գիտեր, որ Ադրբեջանն ունի իրեն ձերբակալելու որոշում ու մեքենայով դուրս է եկել։

Անդրադառնալով Սամվել Բաբայանի՝ անխափան դուրս գալուն, նա նշել է, որ Բաբայանը Ադրբեջանին հետաքրքրող միակ մարդը չէր, որ դուրս է եկել։

«Բաբայանից բացի դուրս են եկել շատ այլ պաշտոնյաներ, նաև գործող։ ՊԲ հրամանատարներ են դուրս եկել, առաջին ազատամարտի մասնակիցներ»,-ասել է Շահրամանյանը։

Leave a Comment