Հայտնի է, թե երբ Արաուխոն կվերադառնա Բարսելոնայի կազմ — Armsport.am

«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոն կվերադառնա կատալոնական թիմի կազմ Սուրբ Ծննդյան տոներից հետո, հայտնում է Marca-ն։

Հիշեցնենք, որ ուրուգվայցի ֆուտբոլիստը հոգեբանական խնդիրներ ուներ նոյեմբերի վերջին կայացած Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 5-րդ տուրի «Չելսիի» դեմ արտագնա խաղից հետո (0:3), որտեղ առաջին խաղակեսի վերջնամասում կարմիր քարտ էր ստացել՝ թիմին թողնելով 10 հոգով։

Այդ հանդիպումից հետո կատալոնական ակումբը պաշտպանին ժամանակ էր հատկացրել հոգեբանորեն վերականգնվելու համար, որի ընթացքում Ռոնալդը մեկնել էր Երուսաղեմ։

Marca-ի տեղեկություններով՝ Արաուխոն կվերադառնա մարզումներին դեկտեմբերի 29-ին, և նա կարող է խաղադաշտ դուրս գալ հունվարի 3-ին կայանալիք «Էսպանյոլի» դեմ հանդիպմանը։ Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 15 խաղի՝ խփելով երկու գոլ։

Leave a Comment