Ինժեները իր ձեռքերով կառուցել է «անսահման» հեռահարությամբ զբոսանավ


Ֆինլանդացի գյուտարարը մենակ է կառուցել մի զբոսանավ, որը կարող է գործնականում անվերջ նավարկել ծովերում առանց վառելիքի, միայն արևային էներգիայով, գրում է 4pda.to–ն։ Նրան 200 օր է պահանջվել նախագիծն ավարտելու համար։ Նախագիծը կոչվում է Helios 11։ 10.6 մետրանոց զբոսանավն ամբողջությամբ աշխատում է արևային վահանակներով։ Այն ունի 7 հանգույցի նավարկության արագություն և 8.5 հանգույցի առավելագույն արագություն, նույնիսկ ամպամած եղանակին։

Ըստ իր ստեղծողի, այդ զբոսանավը սպառում է ավելի քիչ էլեկտրաէներգիա, քան սովորական խոհանոցային բլենդերը։ Այն վառելիք չի կրում նավի վրա, հիմնվելով արևային վահանակների և լրացուցիչ առագաստների վրա՝ կայունության և շարժիչ ուժի համար։

Զբոսանավի ներքին հարդարանքը բավականին պարզ է։ Կառավարման վահանակը պատրաստված է ֆաներայից, իսկ խցիկը կահավորված է միայն անհրաժեշտ պարագաներով։ Դիզայները ցանկացել է ցույց տալ, թե որքան հուսալի կարող են լինել վերականգնվող էներգիայի աղբյուրները աշխատելով նույնիսկ դժվար պայմաններում։

Գյուտարարն այժմ աշխատում է նորարական Helios մոդելի վրա՝ 15 մետր երկարությամբ։ Այն կլինի ավելի արագ, թեթև և հագեցած կլինի բարելավված արևային վահանակներով։ Նոր տարբերակը նաև կկարողանա սնուցել նավի վրա գտնվող բոլոր անհրաժեշտ սարքավորումները։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։

Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]

Leave a Comment