ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Ռուբեն Վարդանյանին չեն ձերբակալել որևէ թաքստոցում կամ անտառում, նա, ինչպես բոլորը, Լաչինի միջանցքով փորձել է տեղափոխվել ՀՀ՝ շատ լավ իմանալով, որ ճանապարհին կան բազմաթիվ ադրբեջանական հենակետեր, այդ թվում՝ Հակարիի կամրջում։
Նա չի թաքնվել, ինքը գիտեր, որ Ադրբեջանն ունի որոշում՝ իրեն ձերբակալելու համար ու մեքենայով դուրս ա եկել։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
Հիշեցնենք, որ երեկ Բաքվում ավարտվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ իրականացվող դատական քննությունը։ Վարդանյանին նշանակված փաստաբանը ներկայացրել է երկու միջնորդություն, որոնք դատարանը չի բավարարել։
Ռուբեն Վարդանյանին Բաքուն մեղադրում է մի շարք հանցանքների, այդ թվում՝ Ադրբեջանի դեմ պատերազմ ծրագրելու, նախապատրաստելու և իրագործելու, ահաբեկչության ֆինանսավորման, մարդկանց տեղահանելու մեջ:
—00—ՄԱ