Հայաստանն ու Շվեյցարիան քննարկում են տնտեսական համագործակցության ընդլայնումը

Անդրադարձ է կատարվել արտոնյալ առևտրային ռեժիմի կիրառմանը

Հայաստանն ու Շվեյցարիան քննարկում են տնտեսական համագործակցության ընդլայնումը


ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նախօրեին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին, հայտնում է Էկոնոմիկայի նախարարությունը։ 


Նախարարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պարտականությունների ստանձման կապակցությամբ և հաջող ու արդյունավետ գործունեություն մաղթել Հայաստանի և Շվեյցարիայի միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդման գործում։ 


Քննարկվել են տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, անդրադարձ կատարվել արտոնյալ առևտրային ռեժիմի (GSP) կիրառմանը, որը էականորեն նպաստել է հայկական արտադրանքի մրցունակության բարձրացմանը, երկկողմ առևտրի զարգացմանը։ 


Կողմերն անդրադարձել են նաև ներդրումային, ագրոպարենային ու անասնաբուծության ոլորտներում համագործակցության ընդլայնմանը։ 


Նախարարը կարևորել է նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը, «Խաղաղության խաչմերուկ»-ն ու TRIPP նախաձեռնության իրականացմանը՝ ընդգծելով, որ այդ ծրագրերը նպաստում են տարածաշրջանային կայունությանն ու տնտեսական կապերի խորացմանը։

Leave a Comment