«Վերադարձրե՛ք հայրենիք մեր եղբայրներին»․ ակցիա՝ կառավարության շենքի դիմաց․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

«Վերադարձրե՛ք հայրենիք մեր եղբայրներին»․ ակցիա՝ կառավարության շենքի դիմաց․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Այսօր «Համահայկական ճակատ» շարժման նախաձեռնությամբ անհետ կորած անձանց հարազատներն ակցիա են անցկացնում կառավարության շենքի դիմաց։ «Անհետ կորածների խնդիրը հումանիտար խնդիր է, և քանի դեռ այս երկրում չեն հաղթահարվել հումանիտար խնդիրները՝ մենք չենք կարող խոսել խաղաղությունից, չենք կարող խոսել պետականութունից և պետությունից։ Այստեղ հավաքված մարդկանց հարցը որևէ կերպ չի հուզում այս շենքում նստածներին, արտաքին գործերի նախարարւթյանը, Քննչականին, ԱԱԾ-ին։ Ամիսներ առաջ ԱԱԾ պետը, այնուհետև քաղհասարակության ներկայացուցիչներն այցելել են Բաքու, լսե՞լ եք ամեն օր Բաքվի բանտերում խոշտանգվող մեր հայրենակիցների հարցի մասին բարձրաձայնեն, մենք չենք լսել»,- այս մասին նշեց շարժման անդամ Ռուզաննա Ստեփանյանը։

Ակցիա՝ կառավարության շենքի դիմաց

Leave a Comment