ՔՊ վարչության նախօրեի նիստին հարցաքննվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ նա էմոցիոնալ ելույթ է ունեցել և փորձել է շոյել կուսակիցների ինքնասիրությունը, թե ձեզնից է կախված իմ ճակատագիրը: Գուցե նաև կասկածներ է ունեցել, որ վարչությունը կարող է քվեարկությամբ իր թեկնածությունը չհաստատել:
Փաշինյանը ելույթ ունենալուց հետո դուրս է եկել սենյակից, իսկ վարչությունը միաձայն կողմ է քվեարկել, նշել է լրատվականը։
Դեկտեմբերի 10-ին մամուլը գրել էր, որ ՔՊ-ն պատգամավորության թեկնածու առաջադրվածներին մանրակրկիտ քննում է, որ հասկանա՝ դուրս թողնե՞լ մրցակցությունից, թե՞ հնարավորություն տալ մասնակցել ընտրություններին։ Մամուլն ավելի վաղ գրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր նախասիրությունների ու հաշվարկների պատճառով դժվարին կացության առաջ է կանգնել, ուղիներ է որոնում՝ ինչպե՞ս անել, որ ձևավորի ՔՊ-ի՝ իր համար ցանկալի նախընտրական ցուցակն առանց օրենքի շրջանցման:
