Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «նորոգման ճանապարհային քարտեզը» շատերի կողմից ընկալվում է ոչ միայն որպես եկեղեցական բարեփոխումների առաջարկ, այլև որպես եկեղեցուն իշխանական վերահսկողության տակ վերցնելու քաղաքական սցենար։ Գրում է Armlur-ը։
Փաշինյանի ներկայացրած քայլերի հաջորդականությունը հստակ է․ նախ՝ Կաթողիկոսական տեղապահի ընտրություն, ապա Կանոնագրքի ընդունում՝ բարեվարքության, ֆինանսական թափանցիկության, ապաքաղաքականության և հարկային համապատասխանության պահանջներով, և վերջում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նոր ընտրություններ։
Թեև գործընթացը ձևակերպվում է որպես եկեղեցու ինքնանորոգում, կառավարության «խորհրդատվական աջակցությունը» փաստացի ներգրավում է պետությանը եկեղեցու ներքին կառավարման մեջ։
Քաղաքական շրջանակներում շրջանառվում է կարծիք, որ Վեհափառ Գերագին Բ-ի հեռացման դեպքում, ըստ գործող կարգերի, տեղապահ կարող է դառնալ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը։ Այդ համատեքստում ուշադրության է արժանանում այն հանգամանքը, որ վերջինիս ապօրինի գույքային հարցերով դատական գործընթացները փակվել են, իսկ դատախազությունը խուսափում է հրապարակային պարզաբանումներից։
Ժողովուրդ օրաթերթը գրել էր, որ իշխանության նախընտրելի թեկնածուն կարող է դիտարկվել Ամերիկայի թեմի առաջնորդը՝ արդեն նոր կանոններով կազմակերպվող ընտրությունների միջոցով։ Իսկ մինչ այդ, Փաշինյանի Կճոյանին տեղապահ կդարձնի: