«Նուբարաշեն» քրեակատարողականի համար նոր շենք հատկացնելու անհրաժեշտություն կա․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և արձանագրել, որ քրեակատարողականի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին, և առկա է քրեակատարողական հիմնարկի համար նոր շենք հատկացնելու/կառուցելու անհրաժեշտություն։ ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ թեև պետությունն այս առումով արդեն իսկ իրականացնում է քննարկումներ, սակայն Պաշտպանի համոզմամբ՝ խնդիրը պետք է լուծել շուտափույթ եղանակով: Ըստ Մանասյանի՝ դա առանցքային է ինչպես ազատությունից զրկված անձանց մի շարք իրավունքների երաշխավորման, այնպես էլ քրեակատարողական ծառայողների համար պատշաճ աշխատանքային պայմաններ ապահովելու անհրաժեշտության տեսանկյունից։ Պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել հիմնարկի տարածքում, ուսումնասիրել ազատությունից զրկված անձանց պահման պայմանները։ Պաշտպանն այցելել է […]

Leave a Comment