Թուրքիայում Մարմարա ծովը  ափից նահանջել է մոտ 20 մետր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

18.12.2025 | 10:50

Թեքիրդաղում Մարմարա ծովի ջուրը ափից մոտ 20 մետր նահանջել է, գրում են թուրքական լրատվամիջոցները ։

Ջրի նահանջի վայրերում ավազե կղզյակներ են առաջացել։ Այն մտահոգություն է առաջացրել շրջանի բնակիչների շրջանում։

«Վերջին անգամ ես տեսել եմ, թե ինչպես է ծովը այսպես նահանջում 3 տարի առաջ։ Այն ժամանակ էլ այն մոտավորապես այսքանով էր նահանջել։ Մինչև մեկ շաբաթ առաջ ծովը իր սովորական մակարդակի վրա էր։ Նահանջը տեղի ունեցավ շատ կարճ ժամանակում»,- ասել է տեղի բնակիչներից մեկը։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a Comment