ԵՄ առաջնորդները բանակցություններ են սկսում ռուսական ակտիվների հաշվին Կիևին օգնություն տրամադրելու շուրջ

Եվրամիության առաջնորդները երկօրյա բանակցություններ են սկսում, որի ընթացքում պետք է քննարկեն ու որոշեն սառեցված ռուսական ակտիվներից Ուկրաինային տասնյակ միլիարդավոր եվրոյի չափով վարկ տրամադրելու հարցը, հայտնում է BBC-ն:

ԵՄ-ում Ռուսաստանի 210 միլիարդ եվրո արժողությամբ ակտիվների մեծ մասը պատկանում է Բելգիայում տեղակայված Euroclear կազմակերպությանը, և մինչ այժմ Բելգիան և դաշինքի որոշ այլ անդամներ հայտարարել են, որ դեմ են կանխիկ դրամի օգտագործմանը: Նշվում է նաև, որ առանց հավելյալ հատկացումների Ուկրաինայի ֆինանսները կարող են սպառվել մի քանի ամսվա ընթացքում:

Ռուսաստանը Եվրամիությանն զգուշացրել է դրա օգտագործման դեպքում հետևանքների մասին: Ռուսաստանն իր ակտիվների հնարավոր օգտագործումը համեմատում է գողության հետ։ Կենտրոնական բանկը դատական ​​հայց է ներկայացրել Euroclear դեպոզիտարիայի դեմ:

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը դեկտեմբերի 17-ին հայտնել էր, որ սառեցված ռուսական ակտիվների օգտագործման հարցը հանվել է դեկտեմբերի 18-19-ը Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթնաժողովի օրակարգից:

Leave a Comment