Ժամը 15։30-ից սկսած, ես լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ աջակցությունս հայտնելու Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն։ Այս մասին գրել է «Հաղթանակ» դաշինքի անդամ Սևակ Խաչատրյանը։
«Ցավում եմ, որ մտահոգություններս կյանքի կոչվեցին, երբ հայտարարեցի, որ Վաղարշապատում իշխանությունների վերարտադրումը հանդիսանալու է Փաշինյանի քարտ բլանշը՝ Վեհարանը գրոհելու իր հակաքրիստոնեական ծրագրի համար։ Ուստի կոչս, հորդորս և խնդրանքս է մեր հարազատ Վաղարշապատի բնակիչներին՝ միասին լինենք մեր հարազատ Էջմիածնի սրբության սրբոցում՝ Մայր Աթոռում։ Լինենք զավակները այն Տաճարի, որի զանգերի ղողանջի տակ ծնվել ենք, հասակ ենք առել և կերտվել որպես հայ քրիստոնյա»,- գրել է նա։