ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է վերականգնել Վենեսուելայում նավթային ակտիվների նկատմամբ իրավունքները, որոնք նախկինում կորցրել էին ամերիկյան ընկերությունները։
Նա պնդել է, որ Վենեսուելայի իշխանությունները անօրինական կերպով բռնագրավել են ամերիկյան ակտիվները՝ ընկերություններին ԱՄՆ-ից դուրս մղելով և նրանց զրկելով հողի և նավթի արդյունահանման իրավունքներից։
«Մեր երկիրը ուժեղ կլինի։ Մենք կվերականգնենք արդարությունը», — հայտարարել է Թրամփը։
Ավելի վաղ ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահը կարող է հայտարարել Վենեսուելայի դեմ լայնածավալ ռազմական գործողության մեկնարկի մասին։
Միևնույն ժամանակ, ըստ The New York Times-ի, Վենեսուելայի կառավարությունը հրամայել է ռազմածովային ուժերին ուղեկցել նավթամթերք տեղափոխող նավերը։