
Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները այս շաբաթավերջին կհանդիպեն Մայամիում՝ քննարկելու ուկրաինական հակամարտության կարգավորումը։ Այս մասին հայտնում է «Politico»-ն՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Նշվում է, որ խորհրդակցություններին կմասնակցեն Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները։ Նշվում է նաև, որ ԱՄՆ ներկայացուցիչները կարող են նախապես հանդիպել նաև Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի հետ։