«Նուբարաշեն» ՔԿՀ-ի շենքի խնդիրը պետք է շուտափույթ լուծել. ՄԻՊ – Armenia Today

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի շենքային պայմանները չեն համապատասխանում գործող միջազգային չափանիշներին, առկա է նոր շենք հատկացնելու/կառուցելու շուտափույթ անհրաժեշտություն, հայտնել է ՄԻՊ Անահիտ Մանասյանը:

Պաշտպանը դեկտեմբերի 17-ին այցելել է ՔԿՀ: Նա ինչպես նաև ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները զրուցել են ազատությունից զրկված անձանց հետ, լսել նրանց կողմից բարձրաձայնված հարցերն ու խնդիրները։

Շրջայցի ընթացքում Պաշտպանին ներկայացվել են հիմնարկում առկա խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման ուղղությամբ իրականացվող ընթացիկ աշխատանքները։

Մանասյանը շեշտել է, որ թեև պետությունը նոր շենք կառուցելու կամ հատակացնելու առումով արդեն իսկ իրականացնում է քննարկումներ, սակայն  խնդիրը պետք է լուծել շուտափույթ եղանակով:

«Դա առանցքային է ինչպես ազատությունից զրկված անձանց մի շարք իրավունքների երաշխավորման, այնպես էլ քրեակատարողական ծառայողների համար պատշաճ աշխատանքային պայմաններ ապահովելու անհրաժեշտության տեսանկյունից», – նշել է ՄԻ պաշտպանը:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում է պահվում նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը:

Leave a Comment