Այսօր առաքելություն ունեն փրկելու Կտրիճ Ներսիսյանին, բայց անունը դնում են, որ փրկում են Եկեղեցին. Հարությունյանը՝ Սաղաթելյանի, Կարապետյանի, Քոչարյանի մասին


ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է ՀԱԵ եպիսկոպոսների՝ քաղաքացիներին Մայր Աթոռ հրավիրելուն հաջորդած Իշխան Սաղաթելյանի, Նարեկ Կարապետյանի, Լևոն Քոչարյանի հայտարարություններին:


 


«Նրանք այսօր առաքելություն ունեն փրկելու Կտրիճ Ներսիսյանին՝ Շարքային Ռայանին, բայց անունը դնում են, որ փրկում են Եկեղեցին՝ «ազգային արժեքը վտանգված է» պաթոսային կարգախոսով:


 


Մտածեցի՝ նորից վերընթերցեմ տասը պատվիրանները: Դժվարությամբ գտա մեկը, այն էլ շատ վստահ չեմ, որ սրանք խախտած չլինեն:


 


Պատվիրաններ.


1. Ես եմ քո Տեր Աստվածը, ինձանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար (Ելից. 20:2-3):


2.Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես (Ելից. 20:4):


3.Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես: (Ելից. 20:7):


4.Հիշիր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն: (Ելից. 20:8):


5.Պատվիր քո հորն ու մորը (Ելից. 20:12):


6.Մի սպանիր (Ելից. 20:13):


7.Մի շնանար (Ելից. 20:14):


8.Մի գողանար (Ելից. 20:15):


9.Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի տուր (Ելից. 20:16):


10.Ոչ քո մերձավորի տան, ոչ նրա ագարակի վրա աչք մի ունեցիր: (Ելից. 20:17):


 


Հ.Գ. Կտրիճն էլ դուրս գա սրանց ընդառաջ, լրիվ կլինի կաստում-շլվար)»,- գրել է Հարությունյանը։


 

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու մի խումբ եպիսկոպոսներ դեկտեմբերի 17-ին հանդես էին եկել նոր հայտարարությամբ․ «Սիրելի՛ հոգևոր եղբայրներ, հավատավոր ժողովուրդ հայոց, սույն թվականի դեկտեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ին, եկեք և միացեք մեզ համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ՀԱՆԳՍՏԻ ԿՈՉԵԼՈՒ ԱՐԴԱՐ ՊԱՀԱՆՋՈՎ, որն այլևս դարձել է անհետաձգելի անհրաժեշտություն։ Թող Ամենակարող Աստված օրհնի մեր համազգային առաքելությունը և իրականություն դարձնի հոգևոր սպասավորների և հավատացյալների տարիների երազանքն ու ցանկությունը»։


 


 

Դիտումների քանակ1

Leave a Comment