https://arm.sputniknews.ru/20251218/nver-mi-ara-mer-tshnaminerin-narek-karapetjany-dimum-e-nikvol-pashinjanin-96987856.html
«Նվեր մի՛ արա մեր թշնամիներին». Նարեկ Կարապետյանը դիմում է Նիկոլ Փաշինյանին
«Նվեր մի՛ արա մեր թշնամիներին». Նարեկ Կարապետյանը դիմում է Նիկոլ Փաշինյանին
Sputnik Արմենիա
«Մեր ձևով» շարժման անդամները ջանքեր են գործադրելու, որ այս օրը համերաշխության տոն դառնա։ 18.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-18T08:52+0400
2025-12-18T08:52+0400
2025-12-18T09:01+0400
հայաստան
նարեկ կարապետյան
նիկոլ փաշինյան
եկեղեցի
մայր աթոռ սուրբ էջմիածին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/04/91974166_0:0:1200:675_1920x0_80_0_0_e05d4a2b189d2ed0c0ef254bb11a9e53.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը կոչով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հորդորել, որ սադրանքներ չհրահրի։ Նա տեսանյութ է հրապարակել սոցցանցում։Կաթողիկոսին դեմ դուրս եկած եպիսկոպոսները երեկ հայտարարություն են տարածել` նշելով, որ Ամենայն հայոց կաթողիկոսին հանգստի կոչելու պահանջով այսօր գնալու են Մայր աթոռ։ Հայտարարությունից հետո բազմաթիվ օգտատերեր հանդես են եկել կոչով՝ գնալ Էջմիածին՝ ի աջակցություն Գարեգին Երկրորդի և եկեղեցու։Այնուհետև Կարապետյանը նշում է, որ իրենց ուժը լինելու է այնտեղ, հավատավոր ժողովրդի հետ և փորձելու է ամեն ինչ անել, որ այս օրը, որը, նրա խոսքով, ուզում են սարքել ամոթի օր, դառնա համերաշխության տոն։«Մենք պետք է իրար հետ դա անենք` չնայած որ մարդիկ, օգտագործելով եպիսկոպոսների թուլությունը, այդ մարդկանց օգտագործում են որպես առևտրի գործոն մեր եկեղեցում։ Հարգելի հայրենակիցներ, հավատավոր ժողովուրդ, մենք բոլորս այնտեղ ենք լինելու, աղոթելու ենք և ստանալու ենք մեր հոգևոր սնունդը»,– ասում է Կարապետյանը։ Իսկ ի՞նչ կլինի հետո։ Ամեն ինչ կանենք, որ լինի ամեն ինչ խաղաղ և վերածվի դա տոնի։Արագածոտնի թեմի հոգևորականների միասնական աղոթքն այս անգամ Մայր աթոռում կանցկացվիՀիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։Մայր աթոռը հորդորում է կանոնախախտ եպիսկոպոսներին դադարեցնել իրենց խոտոր ընթացքը
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/04/91974166_199:0:1099:675_1920x0_80_0_0_2bc4789980ef02e22eaf74de29fcde38.jpg
հայաստան, նարեկ կարապետյան, նիկոլ փաշինյան, եկեղեցի, մայր աթոռ սուրբ էջմիածին
հայաստան, նարեկ կարապետյան, նիկոլ փաշինյան, եկեղեցի, մայր աթոռ սուրբ էջմիածին
«Մեր ձևով» շարժման անդամները ջանքեր են գործադրելու, որ այս օրը համերաշխության տոն դառնա։
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը կոչով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հորդորել, որ սադրանքներ չհրահրի։ Նա տեսանյութ է հրապարակել սոցցանցում։
Կաթողիկոսին դեմ դուրս եկած եպիսկոպոսները երեկ հայտարարություն են տարածել` նշելով, որ Ամենայն հայոց կաթողիկոսին հանգստի կոչելու պահանջով այսօր գնալու են Մայր աթոռ։ Հայտարարությունից հետո բազմաթիվ օգտատերեր հանդես են եկել կոչով՝ գնալ Էջմիածին՝ ի աջակցություն Գարեգին Երկրորդի և եկեղեցու։
«Դիմում եմ առաջինը վարչապետ Փաշինյանին։ Վարչապետ Փաշինյան, մի արա այդ բանը։ Եպիսկոպոսներին Էջմիածին ուղարկելով` մի՛ ուղարկիր այնտեղ քաղաքացիական հագուստով ոստիկանների, մի՛ հրահրիր սադրանքներ և հակառակություն մեր ժողովրդի մեջ, մի՛ պառակտիր մեր ժողովրդին։ Նվեր մի՛ արա մեր թշնամիներին, որպեսզի վաղը երեկոյան Բաքվի հեռուստատեսությամբ չմիացնեն ու տեսնեն, թե ինչպես են հայերը իրար հետ խժդժության մեջ մտնում, բախվում Էջմիածնի պատերի տակ»,– ասում է նա։
Այնուհետև Կարապետյանը նշում է, որ իրենց ուժը լինելու է այնտեղ, հավատավոր ժողովրդի հետ և փորձելու է ամեն ինչ անել, որ այս օրը, որը, նրա խոսքով, ուզում են սարքել ամոթի օր, դառնա համերաշխության տոն։
«Մենք պետք է իրար հետ դա անենք` չնայած որ մարդիկ, օգտագործելով եպիսկոպոսների թուլությունը, այդ մարդկանց օգտագործում են որպես առևտրի գործոն մեր եկեղեցում։ Հարգելի հայրենակիցներ, հավատավոր ժողովուրդ, մենք բոլորս այնտեղ ենք լինելու, աղոթելու ենք և ստանալու ենք մեր հոգևոր սնունդը»,– ասում է Կարապետյանը։ Իսկ ի՞նչ կլինի հետո։ Ամեն ինչ կանենք, որ լինի ամեն ինչ խաղաղ և վերածվի դա տոնի։