«Օսկար» մրցանակաբաշխությունը հեռուստատեսությամբ չի ցուցադրվի

Բաժանորդագրվել

Մինչև 2028 թվականը ներառյալ «Օսկարը» կհեռարձակվի ABC–ով, որը պատկանում է «Disney» կորպորացիային:

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Ամերիկյան «Օսկար» կինոմրցանակի հանձնման արարողությունը 2029 թվականից չի հեռարձակվի հեռուստատեսությամբ. ցուցադրությունն ամբողջությամբ կտեղափոխվի YouTube: Տեղեկությունը հայտնել է ԱՄՆ Կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ակադեմիան:

Ըստ հայտարարության` ակադեմիան և YouTube-ը երկարատև պայմանագիր են կնքել, որի շրջանակում YouTube-ը արարողության ուղիղ հեռարձակման բացառիկ համաշխարհային իրավունք կստանա 2029 թվականի 101-րդ արարողությունից մինչև 2033 թվականը ներառյալ: Ակնկալվում է, որ դրա շնորհիվ արարողությունը հասանելի կլինի ավելի քան 2 միլիարդ հեռուստադիտողի համար:

Մինչև 2028 թվականը ներառյալ «Օսկարը» կցուցադրվի ABC հեռուստաալիքով, որը պատկանում է «Disney» կորպորացիային:

Ռեժիսոր Աննա Մելիքյանի ֆիլմը լավագույնն է ճանաչվել միջազգային փառատոնում

Մրցանակի հանձնման մոտակա արարողությունը տեղի կունենա 2026 թվականի մարտի 16-ին` Երևանի ժամանակով 03:00-ին: Միջոցառումը կվարի ամերիկացի կատակերգու Քոնան Օ’Բրայենը:

Հնարավոր է` Ռոնալդուն նկարահանվի «Ֆորսաժ» կինոշարքում

Leave a Comment