Պետք է հաշվի առնել Իրանի կամ այլոց շահերը, բայց առաջնայինը՝ Հայաստանի շահն է․ «Առանց տողատակի»

Պետք է հաշվի առնել Իրանի կամ այլոց շահերը, բայց առաջնայինը՝ Հայաստանի շահն է։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է իրանագետ, Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի հետազոտող Աննա Գևորգյանը։

Լևոն Սարդարյանն ու իրանագետը զրուցում են «Թրամփի ուղու» շուրջ զարգացումների, տարածաշրջանային իրողությունների, ռիսկերի և հնարավորությունների մասին։

Գևորգյանի խոսքով՝ Հայաստանի և Իրանի շահերը կարող են չհամընկնել։ «Թրամփի ուղին» տնտեսական առումով Իրանին շահեկան չէ, բայց Հայաստանը պետք է առաջնորդվի իր շահերով։

Leave a Comment