Դեկտեմբերի 18-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում կեսօրին սպասվում է 6-8, երեկոյան՝ 0-2 աստիճան։ Շիրակի մարզում կեսօրին սպասվում է -1-ից +3 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում սպասվում է 0-2 աստիճան տաքություն։
Գեղարքունիքում կեսօրին սպասվում է -1-ից +3 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 3-6 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 3-6 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում կեսօրին սպասվում է -1-ից +2 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում կեսօրին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 4-7 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 4-7 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում կեսօրին կդիտվի 0-3 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզում սպասվում է -2-ից +1 աստիճան։ Արցախում, ըստ Yandex.com-ի, ցերեկը սպասվում է 5 աստիճան տաքություն։
