Ավինյանին հողի գող է անվանում Չախոյանը. նա հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի դեմ ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիմքով վարույթ է նախաձեռնել դատախազությունը: Բլոգեր, ակտիվիստ Արթուր Չախոյանն է այն ներկայացրել՝ պնդելով, որ Ավինյանը համայնքային հող է գողացել Նոր Նորքի Բաղյան փողոցում: Չախոյանի խոսքով՝ իր առաջին հաղորդման հիմքով դատախազությունը վարույթ չէր սկսել, որովհետև այնտեղ կոնկրետ նշված է եղել Ավինյանի անունը: Երկրորդ հաղորդման մեջ քաղաքապետի անունը չի նշել:

Leave a Comment