Ալափարս-Սոլակ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել


Դեկտեմբերի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալափարս-Սոլակ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, հրշեջ փրկարարները նախ կանխել են Կոտայքի մարզի բնակիչ 42-ամյա Մանուկ Դ․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում առաջացած կրակը, ապա մարել այն։ Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Հրդեհի փաստով ոստիկանության Չարենցավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

127 դիտում

Leave a Comment