Վրաստանի քաղաքացիներն այլևս չեն կարողանա քվեարկել, եթե գտնվեն արտասահմանում

https://arm.sputniknews.ru/20251217/vrastani-qaghaqacinern-ajlevs-chen-karvoghana-qvearkel-ete-gtnven-artasahmanum-96986118.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/1b/82359808_71:0:1210:854_1920x0_80_0_0_a961d8dbd7644026900129f7435a8a3f.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

վրաստանի հանրապետություն, ընտրություններ, քվեարկություն, ընտրական օրենսգիրք

վրաստանի հանրապետություն, ընտրություններ, քվեարկություն, ընտրական օրենսգիրք

Բաժանորդագրվել

Հանրաքվեներն ու պլեբիսցիտները նույնպես կանցկացվեն միայն Վրաստանի տարածքում։

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Վրաստանի խորհրդարանն այսօր երրորդ ընթերցմամբ ընդունել է նոր Ընտրական օրենսգիրք, որի համաձայն՝ արտասահմանում գտնվող քաղաքացիներին արգելվում է քվեարկել ազգային ընտրություններում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Քվեարկությունը հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում։

Կողմ է քվեարկել 79 պատգամավոր, դեմ` 11։

Փոփոխությունների համաձայն՝ Վրաստանի այն քաղաքացիները, որոնք գտնվում են արտասահմանում, կկարողանան խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել միայն իրենց գրանցման վայրում։

Հանրաքվեներն ու պլեբիսցիտները նույնպես կանցկացվեն միայն Վրաստանի տարածքում։

Ավելի վաղ խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին պարզաբանել էր առաջարկվող օրինագծի պատճառները՝ նշելով, որ հատուկ ռիսկեր կան ոչ ռեզիդենտ քաղաքացիների առումով, քանի որ նրանք գտնվում են օտարերկրյա իրավասությունների և քաղաքական միջավայրի ազդեցության ներքո, և պետությունը չի կարող կանխել միջամտությունը։ Խոսնակը հավելել էր, որ Վրաստանի տարածքում քվեարկության կանոնների սահմանումը ապահովում է ավելի ադեկվատ և գիտակցված ընտրություն։

Նրա խոսքով՝ այս մոդելը լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին և գործում է այնպիսի երկրներում, ինչպիսիք են Իռլանդիան, Մալթան, Իսրայելը և Հայաստանը։
Սաակաշվիլիի կուսակիցները չեն կարողանա մասնակցել Վրաստանի որևէ ընտրությունների. Մդինարաձե

Leave a Comment