Թուրքիան ցանկանում է վերադարձնել Ռուսաստանից գնված C-400 զենիթահրթիռային համալիրները. հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Ըստ գործակալության՝ ԱՄՆ-ը պահանջում է հրաժարվել ռուսական տեխնիկայից: Դրա դիմաց Վաշինգտոնը պատրաստ է վերացնել թուրքական պաշտպանական կողմի պատժամիջոցները և վերականգնել F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիա։
Հաղորդվում է, որ Էրդողանը C-400-ի թեման Պուտինի հետ քննարկել է դեկտեմբերի 13-ին` Աշխաբադում: