«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է վերադառնալ «Բարսելոնա»։ Մարկ Սիրիան, որը դարձել է կատալոնական ակումբի նախագահի թեկնածու, խոստացել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում բոլոր ջանքերը կգործադրի Մեսսիին կատալոնական ակումբ վերադարձնելու համար։
«Մեզ պետք է Լեո Մեսին, և մենք կանենք հնարավոր ամեն ինչ նրան վերադարձնելու համար», — հայտարարել է Սիրիան, ում խոսքերը մեջբերում է Goal-ը։
Այս տարվա աշնանը Լիոնել Մեսսին երկարաձգել է գործող պայմանագրի ժամկետը «Ինտեր Մայամիի» հետ մինչև 2028 թվականի ավարտը։
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիրը լքեց «Բարսելոնան» 2021 թվականի ամռանը, քանի որ ֆինանսական խնդիրների պատճառով կատալոնացիները չկարողացան երկարաձգել ֆուտբոլիստի պայմանագիրը։