«Ղեկավարը չպետք է պառակտի ժողովրդին». Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)

«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները Սյունիք կատարած իրենց այցի շրջանակում բազմաթիվ հանդիպումներ են ունեցել մարզի տարբեր համայնքների բնակիչների հետ, խոսել նրանց հուզող խնդիրների մասին, բարձրացրել պետության առջև կանգնած մարտահրավերները հաղթահարելուն ուղղված իրենց տեսլականը։

«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Սյունիքում խոսել է նաև ազգին միավորող առաջնորդ ունենալու անհրաժեշտության մասին.

«Ղեկավարը չպետք է պառակտի ժողովրդին, չպետք է խառնաշփոթ մտցնի մեր ազգի մեջ, այլ պետք է միավորի և տա նոր վերածնունդ»,- ասել է նա։

Leave a Comment