ՀՀ ԱԺ պատգամավորները կպարգևատրվեն։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ նման որոշում է ստորագրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նշենք, որ պատգամավորները կպարգևատրվեն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, իսկ ԱԺ աշխատակազմի պետական ծառայողներն ու աշխատողները կխրախուսվեն միանվագ դրամական պարգևատրմամբ։
Հավելենք, որ վճարումների կատարումն ապահովելու է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը։