Հայաստանի հավաքականի և «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ընդգրկվել է Ռուսաստանի պրեմիեր լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների վարկանիշում

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի հավաքականի և «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ընդգրկվել է Ռուսաստանի պրեմիեր լիգայի (ՌՊԼ) ամենաթանկարժեք ֆուտբոլիստների վարկանիշում։
Transfermarkt պորտալի վարկածով՝ 25-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը կազմում է 25 մլն եվրո։
Նույն գումար է գնահատվում նաև «Լոկոմոտիվի» 20-ամյա կիսապաշտպան Ալեքսեյ Բատրակովը (25 մլն եվրո), իսկ երրորդ տեղում է «Զենիթի» կիսապաշտպան Լուիս Էնրիկեն, ում տրանսֆերը գնահատվում է 24 միլիոն եվրո։