Սինդեյի Բոնդի լողափում 15 հրեաների սպանությունից 3 օր անց Իսրայելի վարչապետը հակահրեական տրամադրությունների դեմ պայքարելու կոչ է հնչեցրել՝ հորդորելով արևմտյան երկրներին պաշտպանել հրեական համայնքները: Այդ պահանջով բողոքի ալիք են բարձրացրել տարբեր երկրներում ապրող հրեաները: Աշխարհում սրված հակահրեական տրամադրություններն ապացուցում են նաև հարցումները: Ըստ ADL միջազգային կազմակերպության՝ աշխարհի չափահաս բնակչության գրեթե կեսը՝ 46 տոկոսը խորապես արմատացած հակահրեական վերաբերմունք ունի: