«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է դիտարկել պաշտպան Ռիկո Լյուիսի վերաբերյալ առաջարկները հունվարյան տրանսֆերային պատուհանի նախաշեմին՝ թիմում նրա դերի շուրջ առկա աճող անորոշության ֆոնին։ Այս մասին հայտնում է Football Insider-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Լյուիսից բացի, ընթացիկ ձմռանը «քաղաքաբնակների» ճամբարը կարող է լքել նաև հարձակվող Օսկար Բոբը։ Այս պահին 22-ամյա ֆուտբոլիստի դիրքը թիմում վստահ չէ։ Նորվեգացու նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Քրիստալ Փելասը», որը կարող է ինչպես վարձակալել Բոբին, այնպես էլ ձեռք բերել նրա ամբողջական տրանսֆերը։
Ընթացիկ մրցաշրջանում Լյուիսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով երկու գոլային փոխանցման հեղինակ։ Օսկար Բոբը անցկացրել է 14 հանդիպում, որոնցում կատարել է մեկ արդյունավետ փոխանցում։