Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը բացահայտել է Ուկրաինայի շուրջ բանակցությունների մանրամասները։
Նա այս մասին խոսել է ZDF հեռուստաալիքով։
Նրա խոսքով՝ կողմերը իսկապես քննարկում են Ուկրաինայի արևելքում ապառազմականացված գոտի ստեղծելու հարցը։
«Ներկայումս ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան նույնպես քննարկում են ապառազմականացված գոտու հարցը», – ասել է Մերցը։
Քաղաքական գործիչը կողմ է եղել նման գոտու ստեղծմանը, քանի որ դա թույլ կտա հակամարտող կողմերի տարանջատմանը։ Նա նաև ընդգծել է, որ ապառազմականացված գոտու ստեղծումը չի ենթադրում հատուկ տնտեսական գոտու ստեղծում:
«Կրկնում եմ, սրանք բոլորը ապագայի ծրագրեր են։ Մենք դեռ այդ կետին չենք հասել», – բացատրել է Մերցը։