Դեկտեմբերի 19–ից երթևեկությունը կփոխվի Երևանի բանուկ պողոտաներից մեկում

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Դեկտեմբերի 19-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Ազատության պողոտա – Բաբայան փողոց խաչմերուկում, հաղորդում է Երևանի քաղաքապետարանը։
Մասնավորապես՝ լուսացույցները, «կանգ գիծը» և հետիոտնային անցումները կտեղափոխվեն դեպի խաչմերուկ՝ նոր կառուցված անվտանգության կղզյակի մոտ:
Բաբայան փողոցում՝ Հյուսիսային ճառագայթի կողմից եկող ուղղությամբ կկազմակերպվի հետիոտնային անցում:
Ազատության պողոտայի երկու կողմերում հետադարձերը կկազմակերպվեն մինչև խաչմերուկ մոտենալը, խաչմերուկում՝ Ազատության պողոտայի երկու կողմերում, կարգելվի հետադարձը: