«Պետրոս Հեքիաթասացը և Ռուբեն Ճիպոտեցին». Խրատական ակցիա Տիկնիկային թատրոնի դիմաց՝ ի պատասխան Ռուբեն Բաբայանի աղմկահարույց հայտարարության


«Պետրոս Հեքիաթասացը և Ռուբեն Ճիպոտեցին» վերնագրով «ներկայացում բեմադրվեց» Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի դիմաց։

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության ակցիան նախաձեռնվել է ի պատասխան թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր, Հանրային խորհրդի անդամ Ռուբեն Բաբայանի՝ Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում արված աղմկահարույց հայտարարության։

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության անդամ Տարոն Մանուկյանը լրագրողներին ասաց, որ ակցիան խրատական բնույթ ունի։

«Մեր ակցիան պատասխանն է Ռուբեն Բաբայանի տխրահռչակ մտքերի։ Ազգային երիտասարդները, մենք չենք համակերպվելու նման իրողությունների հետ, մեզ համար անընդունելի է մշակույթի վաստակավորի կոչում կրող տխրահռչակ անձանց կողմից նման մտքերի արտահայատումը։ Մեզ համար իրական մտավորական է  հենց Միքայել Սրբազանը, ով բանտարկվել է հենց հայրենիքի զավակը, ազգային սրբազան, իրական մտավորական լինելու համար։

Պատմությունն է  ցույց տալիս՝ ովքեր են իրական, ազգային մտավորականները, ովքեր են  վաստակավոր արտիստի կոչումը վերացրած և զուտ թրքահաճո իշխանությունների քաղաքականությունը սպասարկող «մտավորականությունը»։

Նա նշեց, որ ակցիան նաև հանրային պարսավանք է, քանի որ նման  ամբախ-զամբախ մտքեր արտահայտող մտավորականները չեն կարող տեղից հելնել ու հարգարժան մարդկանց մասին վիրավորական արտահայտություններ անել և մնալ անպատասխան։

«Նա տխրահչռալ գործիչ է, որը փորձում է  տարբեր ամբախ-զամբախ մտքերով իշխանություններին հաճոյանալ»,- նշեց Տ. Մանուկյանը։ 

Հիշեցնենք, որ Ռուբեն Բաբայանն ասել էր. «Դատական որոշում կա միայն Միքայել Սրբազանի վերաբերյալ։ Կարծում եմ՝ խիստ է։ Ամբաղ-զամբաղ խոսելու համար 2 տարի տալը խիստ է։ Միգուցե կզարմանաք, բայց կառաջարկեի ներմուծել Իրանից պատժամիջոց․ իրենք ասում են փետուրով խփել՝ ճիպոտավորել։ Այդ հանցանքը ոչ այն է անպատիժ թողել, ոչ այն է բանտ նստացնել։ Մեր շատ անբախ-զամբախ խոսողները,  եթե իմանային նման պատիժ գոյություն ուներ, կխուսափեին դրանից»։ 

Նրա այս հայտարարություն բուռն քննադատության արժանացավ հենց արվեստագետների կողմից։ Այնուհետև նա aravot.am-ին ասել էր. «Դա ասված էր հումորով: Գուցե հաջող էր կամ անհաջող էր, բայց ասված էր հումորով: Ես 68 տարեկան մարդ եմ, որից 45 տարին աշխատում եմ թատրոնում, 30 տարի ինստիտուտում և այդ տարիների ընթացքում երբևէ ոչ մեկը չի լսել ինձնից բռնության կոչ կամ վիրավորական խոսք որևէ մեկի հասցեին չի լսել: Պարզ է, որ դա բացարձակապես հումորային էր ասված, դե հիմա այդպես է ընկալվել, ես հո չեմ արդարանալու ու ասեմ՝ ես ուղտ չեմ»։ 

Leave a Comment