Ի դեպ, այսօր Ազգային ժողովում վավերացվել է երկու վարկային համաձայնագիր, որոնցից մեկը՝ Արցախից տեղահանվածների բնակարանային ապահովման համար։
Հիշեցնենք, մեկ ամիս առաջ, երբ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեցին պետական պարտքի կրկնապատկման մասին, նա ասաց․
«Չէինք ուզում ասեինք, դա էլ ասենք՝ զենք ենք առել, պարտքով ենք զենք առել, որովհետև շատ է պետք եղել ու միանգամից»։
Մինչ հաջորդ հանդիպումը գտավ ևս մեկ հիմնավորում, ասում է՝ տեղահանվածների հարց էլ ենք լուծել։ Մի կողմ թողնենք այն անհասկանալի հանգամանքը, թե ինչպե՞ս են նրանք հարց լուծել, եթե 25000 բռնի տեղահանված ընտանիքից ընդամնը 1500 ընտանիք է բնակարան ձեռք բերել։
Հետաքրքիր է, որ ընդդիմադիր պատգամավորները այլ իրավիճակ են հիշում։
«Կառավարության ներկայացուցիչները գալիս էին, խոսում էին, ասում էին վարկ ենք ներգրավում, որ ճանապարհ կառուցենք, ֆինանսական շուկան զարգացնենք, մարդկանց կարողությունները զարգացնենք, մեկ էլ Նիկոլ Փաշինյանը այստեղից վեր է կենում, ասում է՝ զենք ենք առել»,- ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Ուստի գլխավոր հարցը մնում է անպատասխան՝ ի՞նչ է արվել կուտակված 7 մլրդ դոլար պետական պարտքով, եթե Փաշինյանի բոլոր արդարացումները, ըստ երևույթին, չունեն որևէ փաստական հիմք։