Թումոն գործարկել է Հայկական մշակութային ժառանգության ինստիտուտ եւ բաց հարթակ

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը պաշտոնապես հայտարարում է Հայկական մշակութային ժառանգության ինստիտուտի մեկնարկը։

Սա կարեւոր քայլ է հայկական ժառանգության փաստագրման, պահպանման եւ ստեղծագործական ակտիվացման համար։

Ինստիտուտը հիմնադրել է Թումոյի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազյանը, այն ձեւավորվել է 2020 թվականին Թումոյի Հայկական ժառանգության սկանավորման ծրագրից: 

Ինստիտուտի նպատակն է հայկական ժառանգությունը վերածել ակտիվ եւ հասանելի ռեսուրսի ոչ միայն անցյալը պահպանելու, այլեւ մշակութային նոր արտահայտչաձեւեր խրախուսելու համար։ Ինստիտուտը ղեկավարելու է Հյուլէ Քէշիշեանը։


Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցու եռաչափ մոդելը

Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցու եռաչափ մոդելը
photo © Հայկական մշակութային ժառանգության ինստիտուտ